Թևերս քշտած պետք է լուծեմ մեր Երևանի խնդիրները. Հայկ Մարության

18

Երևանի քաղաքապետը չպետք է լինի պաշտոնյա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Երևանի քաղաքապետը:

«Վստահաբար՝ նա չպետք է լինի պաշտոնյա, նա պետք է լինի ձեզանից մեկը, մեզանից մեկը, մեր քաղաքի ժողովրդից մեկը: Եթե, իհարկե, մենք հաղթենք այս ընտրություններում, ես լինելու եմ ձեզանից մեկը, եւ այդ աչքերով ենք նայելու մեր քաղաքին և այդ աչքերով բոլորով միասին մեր քաղաքը բերելու ենք այն վիճակին, ինչը բոլորս ենք ցանկանում, որ մենք բոլորս հպարտանանք: Ես, այսպես ասած, թևերս քշտած մեր երևանցիների հետ միասին պետք է լուծեմ մեր Երևանի խնդիրները: Ես այդպես եմ ընկալում այդ պաշտոնը»,- ասաց Հայկ Մարությանը:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache