Թիվ 11 դպրոցի աշակերտները պահանջում են տնօրենի հրաժարականը

0

armlur.am— Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այժմ ցույց են իրականացնում դպրոցի դիմաց՝ պահանջելովբ տնօրենի հրաժարականը: Հավաքվածները նշում են, թե դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը փորձել է թույլ չտալ իրենց մասնակցել «Իմ քայլը» նախաձեռնության ցույցերին:

Այնտեղ գտնվող Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, թե նաև պատրաստվում են դիմել քաղաքապետին՝ այս տնօրենին հեռացնելու համար:  Ներկայումս դպրոցի երեխաները բակում վանկարկում են «Ազիզյա՛ն, դո՛ւրս արի», պահանջում են, որ տնօրենը պատասխան տա իր արարքների համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache