Լրահոս

Թիվ 127 դպրոցի երկու աշակերտներ ինքնավնասման փորձ են կատարել

 

Երևանի թիվ 127 ավագ դպրոցի երկու աշակերտներ՝ 10-րդ ու 11-րդ դասարանցիներ, երեկ ինքնավնասման փորձ են կատարել՝ձախ ձեռքերի բազուկները ածելիով կտրելու միջոցով։ Այս տեղեկությունը հաստատել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

Լուրի տարածումից քիչ անց ՀՀ ԿԳՆ-ն պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ:

Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները: Նախարարությունն արձանագրում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից: Միաժամանակ ԿԳՆ-ն ընդգծում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara