Լրահոս

Թմրադեղերի ազատ վաճառք Հայաստանում

 

Հայաստանում թմրադեղերի օգտագործումը հակաօրինական է: Թվում է, երկրում որտեղ օրենքից դուրս է թմրադեղերի օգտագործումը պետք է դրանց տարածումն էլ դժվար պրոցես լինի, սակայն իրականում պատկերն այլ է:

Իհարկե Հայաստանում դժվար է գտնել թանկարժեք թմրադեղեր ինչպես հերոինն է կամ կոկաինը, բայց դա չի նշանակում, որը չկան դրան փոխարինող  տարբերակներ:

Հետաքրիր է, որ Հայաստանում թմրադեղ պատրաստելու համար ամենևին էլ պարտադիր չէ հակաօրինական գործարքների մեջ մտնել: Բոլոր դեղատներում ազատ վաճառվում են դեղամիջոցներ, որոնց համակցությունից մարդիկ ստանում են  թմրադեղեր:

Վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի դեղատներում ականատես եմ լինում դեպքերի, երբ ակնհայտ թմրամոլը դեղատնից գնում է դեղամիջոցներ, որոնց համակցությունից ստանում են թմրադեղ և այդ դեղատան աշխատակիցը գիտակցելով, թե տվյալ անձիք ինչ նպատակով են այն գնում` վաճառում են: Եվ հետաքրքիր է, որ այդ դեղամիջոցները  դեղատները վաճառում են առանց դեղատոմսերի: Ստացվում է, թմրադեղ օգտագործելը հակաօրինական է, բայց թմրադեղ պատրաստելու համար անհրաժեշտ դեղամիջոցները կարելի է ազատ գնել ցանկացած դեղատանը: Սա ինչ որ իմաստով նշանակում է նաև, որ ազատ վաճառվում է թմրադեղ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing