Լրահոս

Թող «չբզբզան», թե չէ «Ելք»-ի եւ «Ծառուկյան» դաշինքի ներսում էլ «բզբզալու» բան կա. Աշոտյան

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բնական է համարում, որ քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության տեսակետից՝ ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքն առաջատարն են, իսկ ահա ՕՐՕ դաշինքը տապալել է իր առաջին երկու պլանները:

«ՕՐՕ-ն տապալեց իր լուրջ քարոզարշավը, հեղինակությունը, ինչպես նաև տապալվեց հալածյալի կերպար ստանալը՝ տարբեր միջադեպերի և գնահատականների միջոցով: ՕՐՕ-ն երեկվանից կարծես թե անցել է պլան C-ի, եթե իրենց մոտ չի ստացվում, պետք է անպայման ինչ-որ մեկին կպնել»,- նկատեց Աշոտյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ական որոշ գործիչներ, այդ թվում նաև ինքը վարկաբեկված են, այդ պատճառով նախընտրական քարոզչության ընթացքում հրապարակային միջոցառումների չեն մասնակցում եւ նրանց փոխարինել են նոր դեմքեր՝ վարչապետի գլխավորությամբ, Աշոտյանը նշեց, որ նախընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատուներից է, այս շրջանում հյուրընկալվել է բազմաթիվ հաղորդումների, Շարմազանովն էլ իր հերթին է ասուլիսներ տալիս:

«Ես հասկանում եմ որոշ քաղաքական շրջանակների «բզբզոցները», եթե «բզբզելու» լինենք, «Ելք»ի եւ «Ծառուկյան» դաշինքի ներսում նույնքան բզբզելու բան կա: Իսկ ես, վարկաբեկված լինելով, մեր քարոզչության պատասխանատուն եմ»,- հայտարարեց Աշոտյանը:

Անի Աղազարյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing