Թող միայն արցախցիները իրենք պաշտպանեն իրենց պետությունը․ քաղաքագետ

49

«Ունենք 2 կարևորագույն միջազգային փաստաթուղթ, որոնց համաձայն այսօրվա Արցախի հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն մաս է, առկա է նաև Գերագույն խորհրդի որոշումը, որով Արցախի տարածքը միացվել է ՀՀ-ը, ինչից հետո Արցախը հռչակել է անկախություն՝ դառնալով անկախ երկիր»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը անդրադառնալով Արցախյան խնդրին, և վերջին շրջանում դրա տարածքների վերբերյալ շրջանառվող տարբեր տեսակետներին: 

Քաղաքագետը նկատեց, որ մենք գործ ունենք Արցախի մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի հանրապետությունը չի ճանաչում Արցախի անկախությունը, Արցախը անկախություն է ստացել ՀՀ-ից, բայց Արցախում ցանկանում են «ձևացնել», որ իրենք անկախ պետություն են:

« Արցախը սնվում է ՀՀ բյուջեից, ՀՀ-ի զինված ուժերն են պաշտպանում Արցախը և այս ամենով, բացի մեզնից՝ որևէ մեկին չենք խաբում: Սա վնասակար է, քանի որ այս կերպ հայտնվել ենք փակուղում»,-նշեց Մարտիրոսյանը հավելելով որ այս փակուղու հիմքերը դրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչը շարունակվել է մինչև Սերժ Սարգսյան:

Վերջինս շեշտադրեց, որ իր համար Արցախի հանրապետություն, որպես այդպիսին  գոյություն չունի, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության մաս ՝ Արցախի մարզ, որը դե ֆակտո Հայաստանի մարզ է:

«Ովքեր խոսում են Արցախի անկախության մասին, տեղյակ չեն պատմությանը կամ միջազգային փաստաթղթերին,  և այդ կերպ թուլացնում են Հայաստանի դիրքերը:

Եթե Արցախում գտնում են , որ իրենք պետք է անկախ լինեն ՀՀ-ից, ապա  այդ պարագայում թող միայն  արցախցիները իրենք պաշտպանեն իրենց պետությունը, ինչու՞ պետք է  ՀՀ-ի մեր զինվորները գնան և զոհվեն «ուրիշ ժողովրդի» անկախության կամ ազատության համար»,- ասաց Մարտիրոսյանը, եզրափակելով որ աստիճանաբար պետք է հրաժարվել ամբողջ բանակցային փաթեթից և Արցախի անկախության  գաղափարից, քանի որ  դրանով պարտավորվում ենք Արցախի անկախության դիմաց հանձնել 7 տարածք:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache