Լրահոս

Թող մուտք գործեն շուկա, կտեսնենք՝ ինչ կանեն. ggTaxi-ն Yandex Taxi-ին դեռ մրցակից չի համարում

 

11892042_10207336094391208_4097780371751060988_n

tert.am — Երևանում ընթացող «Բարքեմփ 2016»-ի ժամանակ այսօր ներկայացվեց նոր նախագիծ՝ Yandex Taxi ծառայությունը, որը հնարավորություն կտա մեքենա պատվիրել բջջային հավելվածի միջոցով:

Ինչպես ներկայացնում են հիմնադիրները, Yandex Taxi-ին շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար՝ ի տարբերություն գործող տաքսի ծառայությունների:

Tert.am-ը կապվեց տևական ժամանակ Երևանում գործող նմանատիպ տաքսի ծառայության՝ ggTaxi-ի համահիմնադիր Արտաշես Թովմասյանի հետ: Հավելվածով գործող ggtaxi-ն Yandex Taxi-ին մրցակից է դառնալու, քանի որ, ըստ էության, առաջարկում է ավելի էժան սակագին:

Արտաշես Թովմասյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել նոր տաքսի ծառայության մուտքը շուկա, ասաց, որ Yandex Taxi-ը դեռ մուտ չի գործել, թող մուտք գործի՝ կմեկնաբանեն:

«Մենք մրցակից չենք համարում, թող դեռ գան, աշխատեն, հետո կտեսնենք՝ մրցակից է, թե ոչ: Կաշխատենք՝ կտեսնենք: Ասելը հեշտ է, միայն ասելով չի, տեսնենք՝ կանեն թե չէ»,- նշեց Արտաշեսը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am