Լրահոս

Թոխմախի Մհերը հեռանում է

 

1a6c8d5b1b63465e9021f7fbc94e94aa

nyut.am — ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, պարզվում է, որոշել է հեռանալ քաղաքականությունից և այլևս չի աջակցելու հարազատ կուսակցության` ՀՀԿ–ի վերարտադրությանը: Վերջին շրջանում Սեդրակյանը նույնիսկ չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։

Այս տարվա սեպտեմբերի 9–ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Սերժ Սարգսյանի արձագանքը պատգամավորի բողոքներին բավականին սառն է եղել, ինչից հետո Սեդրակյանը խորը ընկճախտի մեջ է ընկել:

«Փաստի» տեղեկություններով` պատգամավորը դա համարել է իշխանության կողմից իրեն ուղղված մեսիջ, որ նոր իրողությունների պայմաններում իր ծառայությունները այլևս անհրաժեշտ չեն: Այնպես որ, չի բացառվում, որ Սեդրակյանին հաջորդ խորհրդարանում այլևս չտեսնենք…

Վերոնշյալ իրադարձությունները որոշակիորեն սառեցրել են նաև Սեդրակյանի որդու քաղաքական ամբիցիաները…

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing