Թրամփը երբևէ ընտրված ամենաառողջ նախագահն էր լինելու

0

politics.am -ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բժշկի նամակը վերջինիս «զարմանալիորեն հիանալի» առողջության մասին գրված չի եղել Հանրապետական կուսակցության բժշկի կողմից:

Բժիշկ Հարոլդ Բորնստեյնը, ով Թրամփի բժիշկն է եղել 35 տարի, նախքան նրա Սպիտակ տուն մտնելը, հայտնել է, որ իր միլիարդատեր հիվանդն իրականում 2015 թվականի դեկտեմբերին ինքն է թելադրել ամբողջ նամակը, որից հետո այն ներկայացվել է մամուլին:

Ըստ նամակի՝ Թրամփը երբևէ ընտրված ամենաառողջ նախագահն էր լինելու:

«Նա է թելադրել ամբողջ նամակը: Ես չեմ գրել այն: Ես ուղղակի արել եմ այն, ինչ պետք է անեի հեռանալիս», — ասել է բժիշկը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache