Թուղթ է եկել Մոսկովից

168

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միքայել Հարությունյանը մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:Նշենք նաև, որ նա 2002 թվականից ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր, իսկ թե այդ դեպքում ինչպես է գլխավորել Հայաստանի պաշտպանության նախարարությունը, երևի ամենից հստակ կարող է պատասխանել նրան նշանակած անձը` Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache