Без рубрики

Թուրք գրողը վեպ է գրել 1915-ին թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա մասին

 

Ստամբուլում տեղի է ունեցել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի հեղինակած «Սրտիս Փիրուզը» վեպի շնորհանդեսը, որը պատմում է 1915-ին թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա` Փիրուզի  մասին:

Լազօղլուն գրքում ներկայացնում է Թուրքիայի Գիրեսուն նահանգից Էլազըղ (Խարբերդ) եկած (բերված-խմբ.) ու 6 տարեկանում որդեգրված Փիրուզի կյանքի հետագա պատմությունը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sabah» թերթի կայքին Լազօղլուն հայտնել է, որ վեպի գլխավոր հերոսը` Փիրուզը, եղել է իր տատիկի մտերմուհին, իսկ պատմությունն ինքը լսել է հերոսուհու աղջկանից:

Հեղինակը նշել է, որ այս պատմությունը վեպի է վերածվել հենց Փիրուզի ընտանիքի ցանկությամբ:

«Ցանկացել եմ ներկայացնել նույն հողի վրա դարերով ապրած տարբեր մշակույթի ներկայացուցիչների հարևանությունն ու եղբայրությունը, Անատոլիայի` նմանը չունեցող մշակութային խճանկարը հասցնել մեր օրերը»,- եզրափակել է Լազօղլուն:

Նշվում է, որ վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել թուրք ընթերցասերների շրջանում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armedia.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing