Լրահոս

Թուրք հաքերները կոտրել են հայկական մի քանի կայք

 

Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին  համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ թուրք հաքերները, ադրբեջանական հաքերներին օժանդակելով, գրոհել են հայկական յոթ կայքերի վրա: «Դրանք հիմնականում տուրիստական բնույթի կայքեր են: Կոտրված հայտնի կայքերի թվում է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքէջը»,-ասաց նա:

Հաքերները կոտրել են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքէջը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing