Լրահոս

Թուրք հեղինակ. Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուն գերմանացի հրամանատարներն են

 

ճանապարհ

PanARMENIAN.Net — Թուրք հոդվածագիր Քերեմ Չալըշքանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանությանճանաչման մասին նախագծին ու Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի կայսրության դերի մասին, հայտնում է «Առավոտը» Odatv.com կայքի վրա հղումով։

Հոդվածագրի կարծիքով՝ Գերմանիան օրակարգ է բերել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, որպեսզի որոշակի առավելություններ ստանա Թուրքիայի հանդեպ՝ փախստականների հիմնախնդիրներին վերաբերվող հարցերում։ Նրա խոսքերով՝ Գերմանիան նպատակ ունի Թուրքիան վերածել փախստականների ահռելի ճամբարի. «Գերմանացիները, հետապնդելով այս նպատակը, 101 տարի անց ծածանելով հայկական մահակը, փորձում են ծեծել Թուրքիային և Էրդողանին»:

Հունիսի 2-ին Բունդեսթագը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Թուրք հոդվածագիրը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուն և հայերին գաղթեցնելու մասին հրամանը արձակել են հենց գերմանացի հրամանատարները, որովհետև այդ տարիներին օսմանյան բանակը ղեկավարում էր Գերմանիան։

Չալըշքանն անդրադարձել է նաև Թուրքիայի «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի՝ Բեռլին կատարելիք այցին և մայիսի 28-ին Բեռլինում նախատեսված բողոքի երթին։ Իր հոդվածում Չալըշքանը խորհուրդ է տալիս Փերինչեքին, ասելով, որ գերմանացիներն այլևս թուրքերի դաշնակիցները չեն՝ ինչպես 101 տարի առաջ էր։ Իր հեղինակած հոդվածը Չալըշքանն ավարտում է հետևյալ տողերով. «Նախ և առաջ առերեսվիր պատմությանը, հետո խառնիր Թուրքիային»։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...