good-banner
Լրահոս

Թուրք կուսակցապետ. Հայերին «տեղահանելը» ճիշտ էր, նույն իրավիճակում պետք է կրկնել

 

1101226_620x410

PanARMENIAN.Net — Թուրքական աջ ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեվլեթ Բահչելին հրապարակավ արդարացրել է հայերի «տեղահանությունը» 1915 թվականին:

«Մեր ազգի ապագան վտանգված կլիներ, եթե այն իրավիճակում հայերին տեղահանելու որոշում չկայացվեր, — ասել է նա, — եթե նույն իրավիճակը լինի, պետք է այն կրկնել»:

Բահչելին անդրադարձել է նաև Բունդեսթագի բանաձևի հեղինակ Ջեմ Օզդեմիրին Թուրքիայի նախագահ Էրդողանի տված որակումներին:

Էրդողանը, խոսելով բանաձևին կողմ քվեարկած թուրք պատգամավորների, մասնավորապես, Օզդեմիրի մասին, հայտարարել էր, որ նրանց արյունը փչացած է:

«Եթե կրկնենք Էրդողանի ասածը մեզ ռասիստ կորակեն: Պարոն էրդողան, էլ մի ասեք «արյուն», քանի որ փչացած արյունը չի հոսում: Նրանք ընդհանրապես արյուն չունեն», — ասել է նա, գրում է Hurriyet-ը:

2015 թվականի նոյեմբերին Բահչելիի կուսակցությունն ընտրվել է Թուրքիայի խորհրդարան՝ 5.7 մլն ձայն կամ ընտրողների ձայների 11.9%-ը հավաքելով:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing