LifeStyle Լրահոս Հայտնիներ

Թուրք լրագրողը՝ Սիրուշոյի «Դեր Զոր» երգի և Անիում արված նկարահանումների մասին

 

Երգչուհի Սիրուշոն վերջերս ներկայացրեց «Դեր Զոր» տեսահոլովակը, որը տարածում գտավ ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան մամուլում։

Հատկանշական է Wiwibloggs-ի թուրք թղթակիցը`Գյոքան Թաշը,  տպավորվել է Սիրուշոյի նոր աշխատանքով և անդրադարձել երգչուհու կատարած աշխատանքին։ Պարզվում է՝ նա Սիրուշոյի վաղեմի երկրպագուն է։

«Սիրուշոն հիանալի երգչուհի է։ Նրա «Քելե-Քելե» երգը «Եվրատեսիլ»–ում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Անցյալ տարի նա ներկայացրել է իր «Արմատ» ալբոմն ու բոլորին հիշեցրել, որ նա ավելին է, քան պարի արքայադուստրը։ Այժմ նա հեղինակել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Դեր Զոր»։ Այնպես, ինչպես 2016-ին՝ «Մի թողեք ինձ մենակ» երգի դեպքում, այժմ էլ Սիրուշոն երգեց Սիրիայում գտնվող Դեր Զոր քաղաքի մասին։ Երբ լսում ես երգը, կարող ես զգալ հայկական ոգին քո մարմնում։ Երգի դժբախտ պատմությունը հասկանալի է բոլորին։ Այն անգլերեն ու հայերեն լեզուներով է։ Այս անգամ Սիրուշոն իրոք ինչ–որ նոր ու խիզախ գործ է արել։ Նա ու իր թիմը մեկնել են Կարս քաղաք ու նկարահանումներն Անիում արել։ Հաշվի առնելով տվյալ տարածքի գեոպոլիտիկական վիճակը՝ այս ամենը շատ անսպասելի էր։  Տեսահոլովակը սկսվում է Լոս Անջելեսի դպրոցներից մեկի այգում։ Սիրուշոն նայում է Անի քաղաքի ավերակների լուսանկարներին ու առաջ շարժվում։ Նա մտածում է այն ամբողջ ցավի ու դժբախտության մասին, ինչ կատարվել է Թուրքիայի ու Հայաստանի միջև։ «Իմ պապիկն ասել է, որ չպետք է մոռանամ անցյալը, իմ տունն ու իմ հայկական անունը»,- ասում է նա։ Եվ սա դեռ ամենը չէ։ Սիրուշոն օգտագործել է «Դեր Զոր» տեսահոլովակի բոլոր կադրերն ու ստեղծել նույնանուն վավերագրական ֆիլմ»,– գրել է նա։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayacq.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing