good-banner
LifeStyle Հայտնիներ

Թուրք տղամարդը պնդում է, թե բրիտանացի երգչուհի Ադելի հայրն է

 

f58873393b1bb3_58873393b1bf2-thumb

Թուրքիայի ծովափնյա Բոդրում քաղաքում բնակվող 52-ամյա Մեհմեդ Ասարը հայտարարել է, թե հենց ինքն է բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի կենսաբանական հայրը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:

Թուրք տղամարդը հայտնել է, որ Ադելի մայրն աղջկա ծնվելուց մեկ տարի առաջ` 1987թ.-ին, ամառային հանգստի նպատակով եկել է Բոդրում, որտեղ Մեհմեդն աշխատում էր որպես տաքսու վարորդ:

«Փենի Էդկինսին և իր ընկերներին ամբողջ Բոդրումով պտտեցրի: Այդ ընթացքում հավանեցինք միմյանց, սիրեցինք: Երկու շաբաթ միասին ենք եղել: Ավելի ուշ նա Բրիտանիա վերադարձավ, դրանից հետո ևս երկու անգամ եկավ Թուրքիա: Վերջին անգամ գնալիս ինձ էլ ցանկացավ տանել հետը, սակայն ես ասացի, որ ուզում եմ մնալ Բոդրումում և առաջարկեցի այստեղ մնալ: Նա գնաց Բրիտանիա, դրանից հետո մի քանի անգամ հեռախոսով շփվել ենք, այն ժամանակ միջազգային հեռախոսազանգերը շատ թանկ էին, մեր կապը կտրվեց», — պատմել է Մեհմեդ Ասարը, որը պնդում է, թե բրիտանացի կնոջ հետ սիրավեպն ու Ադելի ծննդյան թիվը ճշգրտորեն համընկնում են:

«Երբ հեռուստացույցով տեսա երգչուհի Ադելի ընտանիքը` շոկ ապրեցի: Հասկացա, որ նրա մայրն այն նույն կինն է, ում ես սիրել եմ: Անցել են շատ տարիներ, բայց նա չի փոխվել», — ասել է Ասարը:
Նա նաև երաժիշտ է. սազ է նվագում և երգում թուրքական ժողովրդական երգեր: Տղամարդը պնդում է, որ Ադելի ձայնի տոնայնությունը նույնպես նման է իրեն, և «դա կարող է ժառանգական լինել»:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://www.tert.am/am/news/2017/01/24/adele-turk/2257762

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing