Լրահոս

Թուրքական հերթական սադրանքը. «ԻՊ-ի զինյալները Իրան են անցել Հայաստանից»

 

Թուրքական ու ադրբեջանական հեռուստաընկերություներն ու լրատվամիջոցները լայնորեն տարածում են Թուրքիայում գործող ASIMDER՝ «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարի միջազգային ընկերություն» անունը կրող կազմակերպության ղեկավար Գյուքսել Գյուլբեյի հերթական սադրիչ հայտարարությունը, թե իբր Իրանում անցյալ շաբաթ ահաբեկչություն իրականացրած ԻՊ-ի անդամները Իրանի տարածք էին ներխուժել… Հայաստանից:

Ըստ Գյուլբեյի՝ Հայաստանը Ղարաբաղում ահաբեկիչների պատրաստման ճամբար է բացել, որտեղ, իբր մարտական պատրաստություն են անցել ԻՊ-ի ահաբեկիչները և
որ Հայաստանի
իշխանությունները պատերազմի մեջ գտնվող Սիրիայից ինքնաթիռներով տեղափոխում են հայերին ու բնակեցնում Ղարաբաղում:

Ըստ Գյուլբեյի տարածած ցնդաբանության՝ «այն մասին, որ տեղափոխվող սիրիահայերի մեջ կարող են ահաբեկիչներ լինել, նախազգուշացրել է նաև ռուսական հետախուզությունը: Հենց այդ մարդիկ, ովքեր մի քանի ամիս առաջ են ժամանել Հայաստան, կարող էին աննկատ անցնել իրանական սահմանը և հարձակումներ կազմակերպել Թեհրանում: Իրանը ընտրվել է որպես թիրախ, քանի որ Թուրքիայի հետ մեկտեղ աջակցում էր Քաթարին»:

Հիշեցնենք, որ Գյուլբեյն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր Հայաստանը վարձել է 8000 աֆղան վարձկանի, ովքեր տեղակայվել են հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով: «Նրանք շփման գծի երկայնքով տեղակայվել են ապրիլյան պատերազմից հետո: Նրանց վճարելու են 3000 դոլար, նրանց հետ պայմանագիրը կնքվել է 5 տարով, իսկ ծառայության վերջում նրանց տալու են Հայաստանի քաղաքացիություն և ելք դեպի Եվրոպա»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

nyut.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing