Լրահոս

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը՝ Հռոմի Պապի հայաստանյան այցին

 

61.thumb

Թուրքական լրատվամիջոցներն անմասն չեն մնացել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցելությունը լուսաբանելուց, փոխանցում է ermenihaber.am կայքը:

Նշվում է, որ ավելի քան 3 տասնյակ թուրքական լրատվամիջոց անդրադարձել է կաթոլիկների հոգևոր առաջնորդի հայաստանյան այցին:

Կայքը նշում է, որ Հռոմի Պապի այցի թեմայի վրա կենտրոնանալու հիմնական պատճառը թուրքական լրատվամիջոցների համար նրա կողմից ցեղասպանություն տերմինի հնչեցումն է:

«Թե իշխանական, թե ընդդիմադիր և թե չեզոք լրատվամիջոցները հանդես են եկել հրապարակումներով այն մասին, թե պապը Հայաստանում ևս գործածել է ցեղասպանություն բառը»,-գրում է ermenihaber.am-ը:

«Ուշադրություն է հրավիրվում այն իրողության վրա, որ որ կաթոլիկ աշխարհի առաջնորդը շեղվել է ելույթի՝ նախապես կազմված տեքստից և հնչեցրել ցեղասպանություն բառը: Պնդում է արվում, որ Ֆրանցիսկոս 1-ինի այցը լուսաբանելու համար հավատարմագրված լրագորղներին նախապես բաժանված նրա ելույթի տեքստի գրավոր տարբերակում առկա չի եղել «ցեղասպանություն» եզրաբառը: Փոխարենը նշված է եղել «Մեծ եղեռն»: Ընդգծվում է այն հանգամանքը, որ սա պապի 14-րդ արտագնա այցն է: Տարածաշրջանային այցի առաջին կանգառը Հայաստանը եղավ: Իսկ սեպտեմբերի վերջին կմեկնի Վրաստան և Ադրբեջան»,-գրում է կայքը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...