Լրահոս

Թուրքական զինվորականությունը հայտարարել է Էրդողանին տապալելու մասին

 

ՖՖՖ-1(13)

news.am — Թուրքական զինվորականությունը հայտարարել է Էրդողանին տապալելու եւ երկրում վերահսկողություն հաստատելու մասին: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:

NTV հեռուստաալիքով տարածած հայտարարությունում զինվորականները նշել են, որ օրենքի գերակայությունն առաջնահերթություն է:

«Երկրում իշխանությունն ամբողջությամբ գրավված է»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի փակման մասին: Շենքի առջեւ տանկեր կան: Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ թուրքական հանրային հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը:

Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը փակել էր նաեւ Ստամբուլի ասիական հատվածը եվրոպականին կապող Բոսֆորի նեղուցի կամուրջը: Միաժամանակ, Անկարայում ցածր բարձրությամբ ռազմական օդանավեր են պտտվում երկնքում:

1(1)

upload-01-pic905-895x505-9230

upload-03-pic905-895x505-99241

turqia-4

upload-04-pic905-895x505-66567

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing