Լրահոս

Թուրքիան Ադրբեջանին առաջարկում է Նախիջևանում ռազմաբազա ստեղծել

 

«Թուրքական քաղաքական միտքն իր տեսակի մեջ մեսիջ է ուղարկում առաջին հերթին ՀՀ-ին և նրա հովանավորին՝ ՌԴ-ին: Ասվում է այն մասին, որ քանի որ ՀՀ-ն և ՌԴ-ն սերտ ռազմական համագործակցություն ունեն, որն ասիմետրիկ է Ադրբեջան-Թուրքիա համագործակցությանը, ապա Թուրքիան առաջարկում է ավելի խորացնել համագործակցությունը և մտադրություն հայտնում Նախիջևանում ռազմական բազա ստեղծելու վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա նշեց, որ չնայած այն բանին, որ Թուրքիայում ասում են` Ղարսի պայմանագրի համաձայն դա լրիվ իրագործելի է, որովհետև Թուրքիան կարող է իր ռազմական ուժերը տեղակայել Նախիջևանում, համաձայնագրի 5-րդ կետը բացառում է որևէ ռազմական միավորման տեղադրումը:

«Իսկ 4-րդ հոդվածում ասվում է, որ եթե նման քայլի դիմեն Թուրքիան և Ադրբեջանը, ուրեմն վերանայվում են այն սահմանները, որ 20-ականներին ունեցել է Թուրքան. այսինքն, կարող են կորցնել ամբողջականությունը, եթե նման քայլի գնան:

Ես անձամբ կասկածում եմ, գնում են այս քայլի՝ պատճառաբանելով քրդական հարցը, որ եթե ռազմական բազա լինի՝ կարգելափակվի քրդական շարժումը այդ տարածքներում, սակայն սա կնպաստի արտամղել քրդերին դեպի ՀՀ սահման: Թուրքական վարկածն ասում է, որ նրանք կարող են քրդերին տեղակայել Ադրբեջանի այն տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի և Ղարաբաղի սահմանին՝ բուֆերային զոնա ստեղծելով»,- ասաց նա:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

iravunk.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing