Լրահոս

«Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ առևտուր անել, սակայն այստեղ մի բայց կա».Թուրքիայի տրանսպորտի նախարար

 

Հայաստանը հանգիստ կարող է կապվել Եվրոպայի հետ, եթե դուրս գա Ղարաբաղի տարածքից: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում ժողովրդի հետ ունեցած հանդիպմանը կրկին խոսելով ադրբեջանական նախապայմանով Հայաստանի հետ սահմանը բացելու մասին:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Yesiligdir.com» կայքին Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարարը փակ սահմանի համար մեղադրել է Հայաստանին` ասելով, որ իրենք չեն ցանկանում սահմանը փակ տեսնել: Արսլանը հայտարարել է, որ իրենք ցանկանում են, հարևան երկրի (Հայաստանի) հետ առևտուր անել և հարաբերություններ զարգացնել, սակայն այստեղ մի բայց կա ու այդ բայցն էլ Ադրբեջանն է:

«Եթե մենք Ադրբեջանի հետ 1 ազգ 2 պետություն ենք, ապա սահմանը բացելու մեր առաջարկը կարող է գործել միայն հետևյալ պայմանով. Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի օկուպացրած տարածքներից, Ադրբեջանի հողերը հետ վերադարձնի` ապահովելով ադրբեջանցի փախստականների վերադարձը Ղարաբաղ:

Ասում ենք` դուք արեք այն, ինչ անհրաժեշտ է, մենք Կարսի արևելյան կողմը արևելքը փակուղի չենք դարձնի:  Հայաստանն էլ բանտարկված չի լինի, կկարողանա Թուրքիայի տարածքով ավելի հեշտ կապ հաստատել Եվրոպայի զարգացած երկրների հետ»,- ասել է թուրք նախարարը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armedia.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing