good-banner
Լրահոս

Թուրքիան հայտ է ներկայացրել լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար

 

lavash-600x399

armlur.am -Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար, հաղորդում է Ermenihaber-ը: «Բարակ հացի պատրաստման մշակույթը» անունը կրող հայտի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա Եթովպիայում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջակառավարական կոմիտեի ժողովի ժամանակ։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնյանները նշել են, որ լավաշը սերտորեն կապված է տեղական ավանդույթների հետ և օգտագործվում է մշակութային ծեսերում: Հիշեցնենք, որ Հայաստանը 2013-ին «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» անվանումով հայտ էր ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Վերջինը Հայաստանի հայտը ներառել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing