Թուրքիան կրկին նախապայմաններ է դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

72

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է իբր «օկուպացված» ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հետ։ Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։

Թուրքիան կրկին հակադրվել է հայ-թուրքական արձանագրություններին, որոնք ստորագրվել էին ամերիկյան միջնորդությամբ և ուղղված էին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն։

Իր կողմից Հայաստանը հրաժարվել էր Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման առաջադրելուց, սակայն նույնիսկ այդ պարագայում թուրքական կողմը կամք չի դրսևորում երկու երկրների միջև կապ ստեղծելու և սահմանը բացելու համար։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache