Լրահոս

Թուրքիան Ռուսաստանին ավելի մոտ կլինի, քան Հայաստանը. Ժիրինովսկի

 

85639

armtimes.com-ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով հայտնի է իր սկանդալային ու ոչ միանշանակ պահվածքով, հայտնել է, որ Թուրքիան հետագայում կարող է ավելի մոտ լինել Ռուսաստանին, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը:

«Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի: Հետագայում այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից եւ կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Հետագայում Թուրքիան կդառնա ավելի մոտ, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ նույնիսկ Հայաստանը»,- մասնավորապես՝ ասել է Ժիրինովսկին:

Վերջինս, նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց, ռազմաշունչ հայտարարություններ էր անում եւ հիշում Արարատ լեռը, Հայոց ցեղասպանությունը եւ հայ-ռուսական բարեկամությունը:

Հիշեցնենք, երեկ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռը խոցելու համար: Անցած տարվա նոյեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո երկու երկրների հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին եւ Մոսկվան հայտարարում էր, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ներողություն խնդրի եւ փոխհատուցի խոցված Սու-24-ի համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...