Լրահոս

Թուրքիան տապալվեց. Անկարայում չէին սպասում նման կտրուկ շրջադարձ

 

Թուրքիան եվրոպական երկրներում այսքան աղմուկ չէր բարձրացնի, եթե «եվրոպական նախագիծը» դեռ ուժի մեջ լիներ: Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ զուգահեռ քայլեր է կատարում Ռուսաստանի ուղղությամբ եւ փորձում է կողմնորոշվել Մերձավոր Արեւելքում:

Թուրքիայում լավ են հասկանում, որ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների ստեղծումը, նկատի ունենալով դաշինքը կամ բլոկային մասնակցությունը, դժվար թե հաջողվի: Բայց Ռուսաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի, զենքի մատակարարման եւ ընդհանրապես առեւտրական լայն հարաբերությունների հարցում մոտ ապագայում լիովին հնարավոր է:Ռուսաստանի հետ առավել մերձեցումը մեծ դժգոհություն կառաջացներ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից:

Դա հարցականի տակ կդներ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը, եթե դա արդեն չի դարձել օրակարգի հարց:Թուրքիան ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերություններից ստանալ շատ բան, օրինակ՝ ղարաբաղյան խնդրի լուծումը հօգուտ Ադրբեջանի, ինչը թուրքերին անվիճելի առավելություն կտար Հարավային Կովկասում:Թուրք նախարարների այցերը Եվրոպա նպատակ ունեն եվրոպացիներին պարտադրել թուրքական քաղաքական խնդիրները եւ եվրոպական ասպարեզը դարձնել թուրքական խնդիրների քննարկման տեղ:

Ընդ որում, թուրքերը կցանկանային դա անել երկար ժամանակով, կամ ընդմիշտ:Նրանք գտնում են, որ Եվրոպայում թուրքերի քանակը լիովին բավարար է այդ տարածաշրջանը Թուրքիայի խնդիրների քննարկման սխեմաների մեջ ներգրավելու համար:Ընտրվել են երեք պետություններ՝ Գերմանիան, Նիդերլանդները եւ Ֆրանսիան՝ այն երկրները, որոնք ակտիվ խոչընդոտում են եվրոպական իրական նախագծին Թուրքիայի ներգրավմանը:Եվրոպան մնում է այն տարածաշրջանը, որտեղ թուրքերը հույս ունեն ձեռք բերել նոր կարգավիճակ միջազգային պլանում: Սա թուրքերի համար բարդ հետեւանքներ ունեցավ, քանի որ բախվեցին բավական բարդ երեւույթի՝ Թուրքիայի հակամարտությանը ոչ միայն ընդդիմադիր, այլեւ կառավարական ոլորտների հետ:Սակայն թուրքական խնդիրների քննարկման մասին խոսք լինել չի կարող, եվրոպական ոչ մի քաղաքական ուժ նպատակ չունի մասնակցել դրան՝ համարելով խիստ բացասական գործընթաց:Պարզվեց, որ եվրոպական երկրների թուրքական բազմամիլիոնանոց սփյուռքը չի կարող դառնալ հրապարակային քննարկման գործոն, այլ ընդամենը դիտարկվում է եվրոպական սոցիումի լիովին անպետք բաղկացուցիչ:

Այս իրավիճակում Գերմանիայում կգտնվեն էքստրավագանտ քաղաքական շրջանակներ, որոնք ավանդաբար բրիտանացիներին կմեղադրեն այդ սկանդալի կազմակերպման մեջ, ինչն անհավանական է, քանի որ անգլիացիները ներկայում լիովին այլ խնդիրներ ունեն: Մյուս կողմից, ներկայում ցանկացած սկանդալ Գերմանիայում բարենպաստ կլիներ Մեծ Բրիտանիայի համար:Արդյոք նկատի էր առնվել եվրոպական պետություններին ֆաշիզմի ու ռասիզմի մեջ մեղադրելու պրակտիկան: Իհարկե ոչ, եւ Անկարայում չեն սպասել իրադարձությունների նման կտրուկ շրջադարձ:

Հնարավոր է հայկական համայնքների գործունեությունը, որոնց կարծիքը եվրոպական երկրների հանրությունը երբեմն լսում է, ոգեշնչել է թուրքերին թուրքական խնդիրների քննարկումը սադրելու համար:Երեւում է տեղի է ունեցել եվրոպական ներկայիս երեւույթների բաղկացուցիչների՝ ժողովրդավարական սկզբունքների ու էթնո-կրոնական համայնքների հանդեպ բացասական վերաբերմունքի միացումը: Այսինքն, տեղի է ունեցել երկու անհամատեղելի երեւույթների համատեղումը թուրքերի հետ կապված իրավիճակում:Թուրքիան Եվրոպայում գտա՞վ այն, ինչ փնտրում էր: Երեւում է՝ ոչ: Անկարայում ժամանակավոր ոգեւորություն է, քանի որ թուրքերը կարողացան ինչ որ չափով կոնսոլիդացնել թուրքական հանրությունը: Սակայն ի՞նչ է սպասվում ապագայում:

Որքանո՞վ են թուրքերը պատրաստ իրականացնել իրենց գլխավոր նպատակը՝ միջազգային մեկուսացումից ու շրջափակումից դուրս գալը: Այդ խնդիրը տապալվել է: Թուրքիան դարձել է ավելի ագրեսիվ ու ավելի անհանդուրժող:Ռուսաստանն անկասկած գոհ է այդ վիճակից, քանի որ ներկայում արդեն միայնակ չի լինի իր մեկուսացման ու շրջափակման մեջ:

Ինչպե՞ս դրան կվերաբերվեն եվրոպացիներն ու ամերիկացիները: Ներկայում քաղաքական շրջանակները նոր փաստարկներ են ստացել արմատական շրջանակների հետ բանավեճում: Եվրոպական ապագա քաղաքականության լեգիտիմությունը նկատելի ամրապնդվել է:Ինչ վերաբերվում է ամերիկացիներին, մասնավորապես ԱՄՆ նոր վարչակազմին, ՆԱՏՕ-ի մուսուլմանական դաշնակից երկրի հետ հարաբերությունների մասով նրա փաստարկները նույնպես ուժեղացել են: Իհարկե, այստեղ շահեցին առավելապես «նոր ամերիկացիները»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing