Լրահոս

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու համար նամակներ է հղել Գերմանիա

 

 

թուրք

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 5 առանձին նամակ է ուղարկել Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին` հորդորելով խորհրդարանի օրակարգից հանել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք «Էրմենիհաբերից»: Ընդդիմադիրը կուսակցապետը հայտարարել է նաև, որ Գարմանիա կատարելիք այցի ժամանակ ունենալիք իր հանդիպումներում գերմանացի գործընկերներին զգուշացնելու է, որ բանաձևի քննարկումն ու քվեարկությունը խնդիրներ կառաջացնի և՛  Թուրքիայում, և՛ Գերմանիայում: Ըստ թուրքական «Turktime.com» լրատվական կայքի` Քըլըչդարօղլուն գերմանական կուսակցությունների ղեկավարներին և կանցլեր Անգելա Մերկելին ուղարկված նամակներում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանի օրակարգ բերելը սադրիչ քայլ է անվանել: Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նամակում մտահոգություն է հայտնել, որ բանաձևի ընդունումը թուրք-գերմանական հարաբերություններում այնպիսի վնաս կհասցնի, որոնց հնարավոր չի լինի վերականգնել: «Հույս ունենք, որ նախաձեռնությունը կվերանայվի և դուրս կբերվի օրակարգից, քանի դեռ ավելի շատ չի բորբոքել թուրք ժողովրդի զգացմունքները»,- ասված է նամակում:

Նյութի աղբյուր Elq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing