Լրահոս

Թուրքիայի հյուսիսային շրջանում բնակվող հայերը քննադատել են Գերմանիայի որոշումը. «Սաբահ»

 

ERMENİ VATANDAŞLARDAN ALMANYA'YA TEPKİ KASTAMONU'DA İKAMET EDEN ERMENİ VATANDAŞLAR: “ALMANYA'NIN YAPTIĞI EDEPSİZLİK” “TÜRKLER BİZE SOYKIRIM UYGULAMADI”

ԱՌԱՎՈՏ-ը գրում է.Թուրքիայի հյուսիսային Քասթամոնու շրջանում բնակվող հայերը բացասաբար են վերաբերվում 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահը»։ Հիմնականում այգեգործությամբ և անասնապահությամբ զբաղվող Սև ծովի ափին գտնվող Քասթամոնու շրջանի հայ բնակչությունը քննադատել է Գերմանիայի խորհրդարանի որոշումը, իսկ հայազգի Սերգիս Դուրաքն այդ կապակցությամբ ասել է. «Աշխարհի պետություններն այդ ժամանակ (նկատի ունի 20-րդ դարի սկիզբը) միմյանց կոտորել են։ Այդ ցեղասպանությունը որտեղից ի հայտ եկավ՝ պարզ չէ։ Թե որտեղից են այդպիսի բաներ եզրակացնում, չգիտեմ։ Ի՞նչ է, այդ ժամանակ Թուրքիայից զոհեր չե՞ն եղել։ Ինչո՞ւ թուրքերը մինչև հիմա չեն ասել, որ ցեղասպանության են ենթարկվել։ Մենք երբեք դա չենք ընդունի»։ Բանը հասել է նույնիսկ նրան, որ Քասթամոնուի հայազգի բնակիչները քննադատել են Հայաստանին՝ Ադրբեջանի հողերը բռնազավթելու համար։ Կրկին անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Քասթամոնուի բնակիչները նշել են, որ իրենք նույնիսկ իրենց պապերից չեն լսել, որ երբևէ ցեղասպանություն է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր վերջին ելույթներից մեկում սպառնացել էր Հայաստան ուղարկել Թուրքիայիում բնակվող Հայաստանի քաղաքացիներին։

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing