Լրահոս

Թուրքիայի կառավարությունը հայտարարություն է տարածել Ղարաբաղում ընթացող բախումների վերաբերյալ

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում դատապարտել է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ին տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»՝ մեղադրելով Հայաստանին ծանր զենքեր օգտագործելու մեջ:

Անկարայից Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հայտարարության  մեջ Թուրքիայի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին: «Հայաստանը քառորդ դար է, ինչ գրավել է Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդը: Մենք Հայաստանին կոչ ենք անում հարգել հրադադարի ռեժիմը և  անհապաղ դադարեցնել բռնությունը»․ ասված է հաղորդագրության մեջ:

Մյուս կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ևս մեկ հայտարարություն հրապարակելով, հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը կիրակի օրը 117 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Հայաստանի կառավարությունը ևս Ադրբեջանական ուժերին է մեղադրել հրադադարը խախտելու մեջ:

Իրանը հակամարտ կողմերին կոչ է արել ինքնազսպվածություն ցուցաբերել և խուսափել բախումներից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing