Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 24-ին. Էրդողան

0

yerkir.am -Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 24-ին:

Ըստ «Անադոլու» գործակալությաը՝ այդ մասին Էրդողանը հայտարարել է մեջլիսում ելույթի ընթացքում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայնամոլ «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ է արել երկրի իշխանություններին` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպել այս տարվա օգոստոսի 26-ին՝ 2019 թվականի փոխարեն։ Բահչելին շեշտել է օգոստոսի 26-ը՝ որպես Մանազկերտի ճակատամարտում թուրքերի տարած «հաղթանակի օր»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache