Լրահոս

Թուրքիայում կալանավորված գեներալների թիվը հասել է 119-ի

 

turkiye-genelinde-119-general-ve-amiral-tutuklandi-212a681d

razm.info – Հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: Մինչ այս բերման էին ենթարկվել 125-ը, որոնցից 4-ը ազատ են արձակվել, 2-ն անցնում են նախաքննությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կալանավորված գեներալների թվում են՝ Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ նախկին հրամանատար, բանակի գեներալ Աքին Օզթյուրքը, ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Հուդութի Ադեմը, ԶՈւ ԳՇ հետախուզական, անձնակազմի հետ տարվող աշխատանքների և մի շարք այլ վարչությունների պետեր, նահանգային ժանդարմերիաների, բանակային կորպուսների, հատուկ նշանակության, զրահատանկային, մոտոհրաձգային բրիգադների, ավիաբազաների հրամկազմի ներկայացուցիչներ:

Նշենք, որ 2016 թ. հունիսի դրությամբ Թուրքիայի զինված ուժերում կար 358 գեներալ և ծովակալ:

Թուրքիայում հեղափոխության անհաջող փորձի մասին ավելի մասնրամասն կարող եք ընթերցել այս հոդվածներում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am