good-banner
Լրահոս

Թուրքիայում կառավարության անդամներ են ձերբակալվել. Նոր շարժումը կոչվում է «Ազատ սպաներ»

 

fa9050a

arevelk.am — Թուրքիայի ԶՈՒ շտաբի պետը ձերբակալված է և գտնվում է Թուրքիայում պետական հեղաշրջում սկսած «Ազատ սպաներ» շարժման անդամների մոտ, հայտարարում են թուրքական լրատվամիջոցները: Ըստ լրատվամիջոցների, թուրքական լիրան  անկում է ապրել, CNN -ը հաղորդում է, որ Էրդողանը գտնվում է ապահով վայրում: Պայթյուններ են լսվել Անկարայի տարբեր զորակայանների մոտ:  Բանակը հայտարարել է, որ երկրում սկիզբ առած նոր շարժումը գրավել է Պոլսո բոլոր կարևոր զորակայանները: Էրդողանի իշխող կուսակցությունն իր համակիրներին կոչ է ուղղել դուրս գալ այս շարժման դեմ և հավաքվել երկրի գլխավոր զորակայանների առջև: «Ազատ սպաներ» շարժումը գրավել է AKP-ի գլխավոր կենտրոնը՝ Պոլսում: Ձերբակալվել են նաև Թուրքիայի կառավարության անդամներ: Twitter-ը, Youtube-ն ու Facebook-ը Թուրքիայում արգելափկված են:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing