good-banner
Լրահոս

«Թուրքիայում նենգաբար սպանել են մեր դեսպանին». Վլադիմիր Պուտինն արձագանքում է

 

Russian President Vladimir Putin speaks during his annual end-of-year news conference in Moscow, Russia, December 17, 2015. REUTERS/Maxim Zmeyev

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պետական պարգևի ներկայացնել Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին։
 
«Ողբերգական լուր է եկել Թուրքիայից, որտեղ նենգաբար սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը»,- ԱԳ նախարար Լավրովի ու ԱՖԾ տնօրենի հետ հանդիպումը այսպես է սկսել Պուտինը։
Բացի դրանից՝ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել սպանված դեսպանի հարազատներին։ ՌԴ նախագահի խոսքով՝ «Կառլովը ինտելիգենտ ու բարի մարդ էր»։
«ՌԴ քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել սպանության փաստի հիման վրա, նրանց հանձնարարված է կազմել աշխատանքային խումբ ու մեկնել Անկարա՝ թուրք գործընկերների հետ հետաքննությանը մասնակցելու համար»,- հայտնել է ՌԴ նախագահը։
Աղբյուրը ՝blognews.am
Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing