Լրահոս

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ճնշվել է

 

2411112081468632886

slaq.am — Թուրքիայի Ազգային հետախուզության ներկայացուցիչը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձը ճնշվել է, իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Ակարը, ով պատանդառվել էր, ազատության մեջ է: Այս մասին հաղորդում է Daily Sabah-ը:

Ազգային հետախուզության ներկայացուցիչը նշել է, որ հեղաշրջման փորձին մասնակցած զինվորների մեծ մասը ձերբակալված է: Դրան նպաստել են Անկարայի և Թուրքիայի այլ քաղաքներում փողոց դուրս եկած մարդիկ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդըրիմը հայտնել է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Ակարը, ում հանցագործները պատանդ էին վերցրել, ազատ է արձակվել և անցել է իր պարտականությունների կատարմանը:

Բացի այդ, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք խոցելու են հեղաշրջման մասնակիցների վերահսկողության տակ գտնվող ինքնաթիռները, որոնք թռիչքներ են կատարում առանց թույլտվության:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing