Առողջություն Խորհուրդներ Հետաքրքիր

Թութ: Ինչով է այն օգտակար

 

shelkovica (1)

Բաղադրությունը

Ջուր` 88-90%, գլյուկոզա` 8-10%, օրգանական թթուներ` 1.7-1.9%, ազոտային նյութեր’ 0.37-0.4%,պեկտիններ ու ճարպեր` 20-21%, չլուծվող նյութեր`2-1.3%, մոխրացող մնացորդ` 0.5-0.5%:Սևթթի 1 լ հյութը պարունակում Է 20-25 գ լիմոնաթթու: Սև թութը պարունակում է 6.32% երկաթ, իսկ սպիտակը` 3.93 %: Թութը պարունակում է բազմաթիվ միկրո-մակրոէլեմենտներ,վիտամիններ:

Կիրառությունը

Սկսած հնադարից, թութը լայն կիրառության է գտել և´որպես բարձրարժեք սննդամթերք, և´որպես դեղամիջոց: Հասուն պտուղները վերացնում են փորկապությունը, իսկ ոչ հասունը` ընդհակառակը: Այդ պատճառով էլ վրացիները հնուց կարմիր թութն օգտագործել են լուծի դեմ:

Թթի եփուկը`դոշաբը, մեր ժողովուրդը հնուց օգտագործել է շնչառական հիվանդությունների դեմ:

Հրաշալի բուժամիջոց է թթով մոնոդիետան (7-15օրով): Այս դեպքում ի հայտ են գալիս քաղցաբուժության (ծոմապահության) բոլոր նշանները, և չնայած օրգանիզմը բավականին բարձրարժեք սնունդ է ստանում (օրական 1-2 կգ թութ), 4-րդ օրվանից սկսած մարդու քաշը սկսում է պակասել օրական 700-1000 գրամ: Ստացվում է հետաքրքիր իրավիճակ, մարդն իրեն զգում է առողջ, կայտառ, ուժեղ, կուշտ և քաշ է կորցնում: Այդ ընթացքում օրգանիզմից հեռանում են կուտակված աղերն ու թափոնները, հիվանդ ու ծեր բջջիջները, արյունն արագ փոխում է իր կազմը` թարմանում, առողջանում: Թափոնների արտազատումն այնպես բուռն է ընթանում, որ երիկամները`չհասցնելով դրանց հեռացումը լրիվ իրագործել, մի մասն արտազատում են մաշկի միջոցով, որի հետևանքով մաշկի վրա կարող է առաջանան ցան, պզուկներ:

Հատկատես բուժիչ է սև թութը: Թթի չիրը ձմռանն անփոխարինելի սնունդ է երեխաների ու մեծահասակների համար:

Ամիրդովլաթը նշում է, որ թութը բուժում է կոկորդի քաղցկեղը: Տերևների եփուկը բուժում էանգինան: Թթի հյութն առավել արագ է բուժում քաղցկեղային հիվանդությունները:

Աղբյուրը՝http://365or.am/?p=6576

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing