LifeStyle Առողջություն

Թութքի բուժումը տնային պայմաններում

 

sddefault

Յուրաքանչյուր դեֆեկացիոն ակտից հետո կատարել սառը լվացումներ:Հետո թութքի ելունդների վրա սառը կոմպրես դնել փափուկ լաթից:Սկզբնական շրջանում կոմպրեսը պահել 1 րոպե,օրեկան 3-4 անգամ, չհաշված յուրաքանչյուր դեֆեկացիոն ակտից հետո լվացումները:Այսպես շարունակել մինչև ելունդները վերանան:Դա կտևի 3 շաբաթից մինչև 1,5 ամիս, որը կախված է մի շարք պատճառներից:Օրինակ՝ հարկավոր է ձեռնպահ մնալ ոգելից խմիչքներից,կանգնած վիճակում աշխատելուց:

Պառկած վիճակում տևական հանգիստը զգալիորեն նպաստում է բուժմանը:

Հին, կամ այսպես կոչված ներքին թութքի դեպքում (երբեմն 15 տարվա հնության թութքը բուժվել է )վաղ ժամանակներում Կովկասում օգտագործում էին այսպես կոչված սառցե դեղամոմեր:

Դրա համար պատրաստում էին կոնաձև թղթե կաղապարներ սկզբից փոքր տրամագծով, որպեսզի հնարավոր լինի դրանք առանց ցավի մտցնել: Կաղապարները ջուր էին լցնում և սառեցնում: Այսպես պատրաստում էին սառցե դեղամոմեր:

Դեղամոմը հետանցք մտցնելուց առաջ հարկավոր է մոմի ծայրը մտցնել գոլ ջրի մեջ, որպեսզի սուր մասերը հալչեն: Ինքնըստինքյան հասկանալի է , որ թղթե կաղապարները օգտագործելուց առաջ հանվում են:

Սկզբնական շրջանում (3_5օր) դեղամոմերը պետք է պահել կես րոպե,ոչ ավելի:Այնուհետև յուրաքանչյուր 3-5 օրը մեկ պետք է ավելացնել կես րոպե՝նայած ինչպես կզգա իրեն հիվանդը: Եթե դեղամոմը անհաջող մտցվի կամ երկար պահվի , կարող է առաջացնել բորբոքում:

Թութքի դեմ հզոր միջոց է նաև հում կարտոֆիլը՝հատկապես նրա հյութը: 

Կարելի է երեկոյան սառը լվացումից հետո կարտոֆիլից մոմիկ պատրաստել և դնել թութքի վրա:

Ավելի մանրամասն կարտոֆիլի ազդեցության մասին տեսանյութում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing