ԹՈՂ ՈՐԵՒԷ ՀՀԿ-ԱԿԱՆ ՉԱԿՆԿԱԼԻ, ՈՐ ՊԻՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆՔ, ՈՐ ՄԵԶ ՊԱԴՅԵԶԴՆԵՐՈՒՄ ՉԵՔ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ

0

hraparak.am — Ազգային ժողովում այս պահին պատգամավորները հարցեր են տալիս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Փաշինյանին ասաց, որ մեղմորեն արդեն պաշտպանում է ՀՀԿ-ի արտաքին քաղաքական գիծը ու հարցրեց՝ արդյոք սա չի՞ ենթադրում, որ երբ իշխանության գա, ներքին քաղաքականության, տնտեսական հարցերում այս պաթոսից վերանալով նորից չի փոխի 180 աստիճանով իր դիրքորոշումները:

Նա նաեւ հարցրեց՝ «Իշխանությունների հանդուրժողականության շնորհիվ չի՞, որ ստեղծվել է այս բարենպաստ միջավայրը՝ քաղհասարակություն, ազատ մամուլ, ժողորդավարություն, որտեղ դուք կարողացաք որոշակի հաջողություն գրանցել»:

 Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ԵԱՏՄ-ի անդամակցումը արդեն իրողություն է եւ այդ իրողության հետ ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի, անթույլատրելի է հիմա կտրուկ շրջադարձերը: Ժողովրդավարության մասով էլ նկատեց՝ այն, ինչ ունի ՀՀ քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ, որովհետեւ անկախությունից ի վեր քաղաքացիական ակտիվիստները այն տարածքը, որն այսօր ունեն, սանտիմետր առ սատիմետր, միլիմետր առ միլիմետր ազատագրել են ապօրինության եւ բեսպրեդելի շրջանակներից: «Այդ ընթացքում զոհվել են ՀՀ տասնյակ քաղաքացիներ, բանտերում են հայտնվել հարյուրավոր քաղաքացիներ, եւ թող որեւէ ՀՀԿ-ական չակնկալի, որ պիտի շնորհակալություն հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել: Որեւէ մեկը թող չակնկալի, որ մենք մեր հաղթանակների եւ սկզբունքների համար պիտի շնորհակալություն հայտնի որեւէ մեկին, այդ ամենը մենք նվաճել ենք սեփական քրտինքի, տառապանքների շնորհիվ, մեր ընտանիքին, երեխաներին զրկանքների ենթարկելու հաշվին»,-ասաց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache