Լրահոս

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է

 

icon

hartak.am «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է եւ չի հրաժարվի ԱԺ պատգամավորի մանդատից:

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Վստահաբար, մի քանի հազար քաղաքացիների բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն ունեցան չափազանց էական ազդեցություն պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա:

Խորհրդակցությունների շարք եմ ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ եւ չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս կամեցողությունն ու զորակցությունը:

Ըստ էության ցանկանում եմ նշել, որ իմ ու թիմակիցներիս նկատմամբ քաղաքական պայքարի նորմերից դուրս արված հակառակորդների հարվածները իրենց նպատակակետին չհասան: «Գոտկատեղից ներքեւ», անձնական վիրավորանքներով եւ մեր ազգին անհարիր կերպով ընտանիքներին ու հարազատներին վիրավորող մեթոդներով գործողները նենգ ու թույլ մարդիկ են, իսկ նրանց օգտագործողները ուղղակի թույլերի թիկունքում թաքնվողներ:

Վերջին շրջանում իմ նկատմամբ կիրառվող այդ բոլոր մեթոդների հեղինակները թող իմանան, որ ժողովրդանպաստ ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, քվեարկություններն ու ամենօրյա աշխատանքը խորհրդարանում շարունակելու եմ:

Իսկ հաջորդիվ նպատակահարմար եմ գտնում մեծ ու ժողովրդականություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ միավորումը, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ:

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրապարակել է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին Տիգրան Ուրիխանյանի դիմումը:

Ըստ օրենսդրության, պատգամավորը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը, իսկ եթե այդ ժամկետում դիմումը հետ չի վերցնում, հրաժարականը համարվում  ընդունված: Ակնկալվում է, որ նշված ժամկետում Ուրիխանյանը հետ կվերցնի իր հրաժարականի դիմումը:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara