Լրահոս

«Տո՛ Կարեն Կարապետյան չէ, ով ուզում է գա Մոսկվայից, անգամ Պուտինը, միևնույն է՝ չեք փրկվի»

 

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր Facebook-յան իր էջում գրում է. «Տո Կարեն Կարապետյան չէ, ով ուզում է գա Մոսկվայից, անգամ Պուտինը, եթե համաձայնվի լինել Հայաստանի վարչապետ, միևնույն է, չեք փրկվի, եթե ձեր ամբողջ գերդաստաններով էլ Պուտինին պապա ասեք՝ էլի չեք փրկվի։ Անգամ եթե մի հարյուր հատ «իսքյանդեր օղլու» անունով հրթիռ պահեք ձեր սեփական դղյակներում, միևնույնն է, դուք բոլորդ տանուլ տված եք, որովհետև դուք եկել եք տանուլ տված, չէ դուք ծնվել եք տանուլ տված ու տանուլ տված էլ գնալու եք։ Գյադեն աղա չի դառնում՝ հիշեք դա միշտ։

Այլ կերպ հնարավոր չէ՝ ձեր չեկիստական բջությամբ, գեղցուն հատուկ պնդաճակատությամբ ու բոլշևիկյան նենգությամբ լցված գնացքը վաղուց գնացել է, իսկ գծերն էլ հետևից արդեն հավաքվել են։

Դուք բոլորդ միասին՝ ինչ-որ անցյալից մնացած, մեռածների ուրվականներ եք, որ չեք լքում այս տարածքը, դուք դեռ չեք հավատում, որ մեռել եք։ Ոչ պակաս մեռած Մոսկվայից հատուկ ձեր համար՝ վերակենդանացման, կամ փորձառու մեռելագետների խմբեր են օգնության գալիս, որ մի քիչ էլ մնաք, որ Մոսկվայի ձեր տերերը հասցնեն իրենց գործը վերջնակետին, որպեսզի ամբողջովին ուրվականացնեն մեր երկիրը։

6/8-ի փառատոն անելը ձեր ինքնության նկարագիրն է։ Սպիտակցի Հայկոյի մուղամն է ձեր հոգին դաղում, դուք դրանց լալկան կլկլոցից եք օրգազմ ապրում, ձեր ռուսերեն խոսելը անգամ միայն թուրքին հատուկ, երկարացվող երանգներով մնաց։

Ձեր ճորտությունը՝ ձեր անհավատության մեջ է երևում։ Իսկ հաց հասցնող մարդուն բանտարկելը ձեր էության մասին է խոսում։ Դուք չկաք, ձեր փոխարեն՝ ձեր գողացված փողերն են ձեր մասին դեռ խոսում, բայց դա էլ հավերժ չէ։ Ինչի ձե՞ր նմաններն են եկել ու գնացել, փոշիացել՝ անգամ անվան մի տառ չեն թողել իրենցից հետո։

Իսկ եկողները, որ կգան հետո՝ հաստատ կջնջեն անունները ձեր հատուկ, որպեսզի ջնջվի ամոթալի ևս մի պատմական շրջան հարազատ պատմության անցյալից, ինչպես ջնջեցին ձեր կարմիր բոլշևիկ պապերի անունները սուտ»։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing