Տոնոյանը՝ սահմանային իրավիճակի մասին՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունից հետո

25

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ քաղաքական իրավիճակով պայմանավորված սահմանային լարվածության դեպքում ԶՈւ-ն իր առաջադրանքը կկատարի: «Սահմանին իրավիճակը կայուն է: Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը»,- ասաց նա:

Հարցին՝ համակարծի՞ք եք, որ իրավիճակի կայունությունը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հետ, Դավիթ Տոնոյանն ասաց. «Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու եւ պահպանելու հրադադարի ռեժիմը, եւ մենք դա իրականացնում ենք»:

Ինչ վերաբերում է առաջիկայում վարչապետի հրաժարականի դիմում ներկայացնելուն եւ հարցին, թե մտավախություն կա՞, որ այդ իրավիճակն ազդի սահմանային լարվածության վրա, նախարարը պատասխանեց, որ այդպես չի կարծում: «Ամեն դեպքում, մենք այս պահին հրադադարը պահպանում ենք, եւ եթե իրավիճակի փոփոխություն լինի քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերն իրենց առաջադրանքը կկատարեն»,- ասաց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache