good-banner
Խմորեղեն Խոհանոց

Տորթ «Մարոնիեր»

 

tort-maronier-9

Մատուցվում է` 8 ժամ անց
Նախն. ժամանակ` 45 րոպե
Պատրաստման ժամանակ` 45 րոպե

Շոկոլադե բիսկվիթի համար`
ձվի սպիտակուց — 8 հատ
շաքարավազ — 180 գր
ձվի դեղնուց — 6 հատ
ալյուր — 150 գր
կակաո — 20 գր

Վանիլային-ռոմային օշարակի համար՝
շաքարավազ — 50 գր
ջուր — 70 մլ
ռոմ — 1 թ/գդ
վանիլին — 0,5 թ/գդ

Շագանակի մուսսի համար՝
սերուցք 30-35% յուղայնությամբ — 550 մլ
ձվի դեղնուց — 6 հատ
շաքարավազ — 70 գր
ջուր — 90 մլ
ժելատին — 12 գր
ռոմ — 30 մլ

Հասարակ օշարակի համար՝
ջուր — 85 մլ
շաքարավազ — 45 գր
գլյուկոզա — 25 գր

Ինչպես նաև՝
շագանակ — 500 գր
շոկոլադ սև — ըստ ճաշակի (քերուկ)

 

Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, 30 Х 40 չափսի երկու տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում: Ալյուրն ու կակաոն մաղում ենք, պիտակուցները հարում ենք մինչև թեթև փրփուրի վերածվելը: Աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը, հարում այնքան, մինչև ստացվի պինդ փրփուր: Հարելը չդադարեցնելով՝ ասիճանաբար լցնում ենք դեղնուցները, հարում այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:

tort-maronier-1

Խնամքով լցնում ենք չոր բաղադրիչները և խառնում:

tort-maronier-2

Խմորը հավասարաչափ տարածում ենք երկու տապակների մեջ և հերթով թխում 10-12-ական րոպե: Թխելուց 6-7 րոպե հետո տապակը 180 աստիճան շրջում ենք: Բիսկվիթները հովացնում ենք, շրջում և թուղթը պոկում:

tort-maronier-3

Պատրաստում ենք վանիլային-ռոմային օշարակը: Շաքարավազն ու ջուրը հասցնում ենք եռման, կրակի վրա պահում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Կրակից վերցնում ենք, հովացնում, ավելացնում ռոմն ու վանիլինը:

Պատրաստում ենք հասարակ օշարակը: Ջուրը, գլյուկոզան ու շաքարավազը եռացնում ենք և մի փոքր հովացնում:

Պատրաստում ենք շագանակի մածուկը: Շագանակն ու օշարակը լցնում ենք բլենդերի մեջ ու խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք:

Պատրաստում ենք շագանակի մուսսը: Դեղնուցները հարիչով թույլ հարում ենք: Միևնույն ժամանակ շաքարավազն ու 50 մլ ջուրը փոքր կաթսայով դնում կրակին, փայտե գդալով խառնում մինչև շաքարավազի լուծվելը: Հասցնում ենք եռման՝ կաթսայի կողքերին գոյացած բյուրեղները մաքրելով սառը ջրում թրջած վրձնով: Օշարակը եփում ենք մինչև 115 աստիճան: Պատրաստի օշարակն անմիջապես լցնում ենք դեղնուցների վրա, հարիչի արագությունը հասցնում առավելագույնի: Հարում ենք մոտ 10 րոպե, մինչև զանգվածը լավ հովանա:
Սառը սերուցքը հարում ենք այնքան, մինչև վերածվի պինդ փրփուրի (պետք չէ չափից ավելի հարել):
Ժելատինը թրջում ենք սառը ջրում: Ռոմը փոքր կաթսայի մեջ տաքացնում ենք մինչև 50-60 աստիճան: Ժելատինը գցում ենք ռոմի մեջ:

tort-maronier-4

Շագանակի  մածուկը խառնում ենք 40 մլ ջրի հետ, ավելացնում ենք ժելատինով ռոմը, հարում այնքան, մինչև ստացվի հարթ խառնուրդ: Շագանակային զանգվածն աստիճանաբար լցնում ենք հարած դեղնուցային զանգվածի մեջ՝առանց հարելու:

tort-maronier-5

Հարած սերուցքի 1/3-ը լցնում ենք շագանակի մուսսի մեջ՝ այն թեթևացնելու համար: Հետո լցնում ենք հարած սերուցքի մնացած մասը:

tort-maronier-6

Հավաքում ենք տորթը: Շերտերը հավասարեցնում ենք ձևամանի տրամագծով և տոգորում օշարակով: Վրայից ծածկում ենք շագանակի մածուկով: Շագանակի մուսսի կեսը լցնում ենք մածուկի վրա:
Ծածկում ենք երկրորդ շերտով և տոգորում օշարակով: Լցնում ենք մնացած մուսսն ու տորթը 6-8 ժամով դնում սառնարան: Մատուցելուց առաջ զարդարում ենք շոկոլադի քերուկով:

tort-maronier-7

Ահա և վերջ:

tort-maronier-8

Վայելում ենք:

tort-maronier-9

Նրանք, ովքեր երբևէ շագանակով տորթ չեն համտեսել, գուցե առաջին հայացքից տարակուսեն: Սակայն մի կտորը բավական է, որ համոզվեն, թե որքան համեղ կարող է լինել այն 🙂

Աղբյուր՝ cooks.am

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am