LifeStyle Տոներ և ավանդույթներ

Տրնդեզ կամ Տեառնընդառաջ

 

trndez

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Նախկինում, սակայն, հեթանոս հայերը Տրնդեզը նշել են որպես գիտության եւ դպրության աստված Տիրի, նաեւ արեւի եւ ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:

Այսօր Տրնդեզն ամենից խանդավառը տոնում են հենց ամուսնական զույգերը` իրենց տան բակում խարույկ վառելով եւ ցատկելով դրա վրայով:

Ըստ ավանդույթի, այդ օրը պետք է պատրաստել աղանձ, դրան խառնել քաղցրեղեն, կոնֆետ, ինչպես նաեւ չրեղեն ու ընդեղեն եւ բաժանել արարողությանը ներկա մարդկանց:

Տրնդեզի օրը սովորաբար եկեղեցիների բակում մեծ խարույկ են վառում: Այդ օրը շատ են նաեւ ամուսնացող զույգերը, ովքեր Աստծո օրհնությունը ստանալուց հետո թռնում են կրակի վրայով: Այնպես որ, հոգ չէ, եթե ձեր տան բակում խարույկ վառելու պայմաններ չունեք:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing