good-banner
Լրահոս

Տու-154-ի ավիաաղետը Սեւ ծովի վրա. Օդաչուն տրվել է պատրանքներին

 

Անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին Սեւ ծովում կործանված ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154Բ-2 ինքնաթիռի աղետի պատճառ կարող է լինել տարածության մեջ օդաչուի՝ տեղորոշումը կորցնելն է, որն էլ տեղի է ունեցել պատրանքների պատճառով, գրում է «Կոմերսանտ»-ը։ Համաձայն այդ տարբերակի՝ Ադլերի օդանավակայանում թռիչքից հետո երկրի վրա կորցնելով կողմնորոշիչները՝ օդաչուն սկսել է ինքնաթիռը կառավարել՝ կողմնորոշվելով ոչ թե ըստ սարքավորումների, այլ ըստ սեփական զգացողությունների։ Ըստ հետաքննության մասնակիցների՝ իրականության միայն պատրանքային ընկալումը կարող էր փորձառուի օդաչուին ստիպել ինքնաթիռն ուղղել դեպի վերջնակետ՝ 55 աստիճանի կողաթեքում։ Նշվում է, որ Ադլերի օդանավակայանից Սիրիայի ռուսական բազա թռչող ինքնաթիռը բարեհաջող թռիչք է կատարել եւ սկսել նորմալ ռեժիմով բարձրություն հավաքել։ Թռիչքից մի քանի րոպե անց երկրորդ օդաչու Ալեքսանդր Ռովենսկին փակել է ամրաշրջանակը՝ այդ մասին զեկուցելով հրամանատար Ռոման Վոլկովին, իսկ հետո նրա հրամանով սկսել են հավաքել թեւի փականները։ Դրանց հետ եւս ոչ մի խնդիր չի առաջացել։ Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ «մինչ ջրի հետ բախվելը անձնակազմի գործողություններն արձագանքվել են ճիշտ ժամանակին»։ Թռիչքուղուց բարձրանալուց մոտ 60 վայրկյան անց Տու-154-ը գտնվել է մոտ 250 մետր հաշվարկային բարձրության վրա, շարժվել նորմալ արագությամբ՝ մոտ 360-370 կմ/ժ եւ սկսել ծրագրված աջ պտույտը։ Սակայն պտույտը չավարտվեց։ Ջրին բախվելուց առաջ Տու-154-ի թեւերը գտնվել են հորիզոնի նկատմամբ 55 աստիճանի ներքո։ Ըստ երեւույթին, դրանով են բացատրվում ավիաաղետի միակ վկայի տարօրինակ ցուցմունքները, ով լայների դիրքը համեմատել է հետեւի անիվը բարձրացրած մոտոցիկլետի հետ։ Նշենք, որ ինքնաթիռում գտնված բոլոր 92 ուղեւորները զոհվել են։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

yn.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing