Թվերը երազում (երազահան)

0

Երազում տարբեր թվեր տեսնելը նշանակում է հոգսեր և անհանգստություն։ Մեկը նշանակում է միայնություն, մեկուսացում կամ էլ տվյալ իրի կամ երևույթի յուրօրինակություն։ Երկուսը նշանակում է երկակիություն, խաբեություն, երկերեսանիություն։ Երեքը հաջողակ թիվ է, այսպիսի երազը նշանակում է երազանքների իրականացում։ Չորսը կանխատեսում է փոփոխություններ, պայմանների նորացում։ Հինգը խաբեության, վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունենալու նշան է։ Վեցը նշան է մեծ սիրո, որը մեծ ազդեցություն կունենա ձեր ճակատագրի վրա։ Բայց երեք վեց թվերը մեծ վտանգի նշան են։ Յոթ թիվը նշանակում է երջանկություն և բարեհաջող մեկնում։ Ութը նախազգուշացնում է ճակատագրի կողմից ձեզ համար պատրաստված փորձությունների մասին։ Ինը ցույց է տալիս ձեր անզուսպ և դյուրաբորբոք բնավորությունը, որի հետևանքները ձեզ համար բարենպաստ չեն։ Տասը ինչ որ գործի ավարտի, ճիշտ ընդունած որոշման նշան է։ Երազում ինչ որ բան հաշվելը կապված է նյութական դժվարությունների հետ։

Տառերի ցանկն այստեղ


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները