ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ են թաքցրել պարանոցները կտրած գավառցիներին. երեկվա հարձակման հետքերով

212
Աղբյուր՝

armlur.am

ArmLur.am-ը երեկ գրել էր Գավառի ճանապարհին հնչած կրակոցների մասին, որի հետևանքով երկու հոգի մահացել էր։  Գրել էինք, որ Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու , կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները: ArmLur.am-ի բոլոր փորձերը՝ տեղեկատվություն ստանալու, անցան ապարդյուն, ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չէր տրամադրում տեղի ունեցածի, զոհերի կամ վիրավորների մասին։

Եվ ArmLur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էինք թե ինչ է տեղի ունեցել։ Մասնավորապես, գրել էինք, որ ըստ նախնական տեղեկությունների, Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել : Նրանք երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Հայտնել էինք, որ  ըստ նախնական տեղեկությունների,  վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, սկսել են ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցը։

Մեր այս հրապարակումից հետո ոստիկանությունը կրկին լռում էր, սակայն  քիչ առաջ առաջ հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն և որոշեց տեղեկություններ հայտնել, թե ինչ է կատարվել Գավառում։ Իսկ ինչ տեղեկություն հրապարակեցին նրանք․ Քննչական կոմիտեից հայտնում են, որ  Զորիկ Պարոնիկյանի և Վահե Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ. Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել վերջիններիս վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:

Այսպիսով, Քննչական կոմիտեն հաստատում է մեր գրած տեղեկությունը, սակայն ըստ էության հաշվի առնելով հաղորդագրության պաշտոնական լինելը, չի օգտագործել պարանոցը կտրել արտահայտությունը։ Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում  և մենք շարունակում ենք պնդել մեր տեղեկությունը, որը փոխանցվել էր այդտեղ եղած բազմաթիվ ականատեսների միջոցով, ոչ թե միջնորդավորված և մենք պնդում ենք մեր ինֆորմացիայի իսկությունը։

Եվ ոստիկանությունը փոխանակ ինֆորմացիոն մանիպուլյացիաներով զբաղվի, հաղորդագրություն գրի, ապա ջնջի, լավ կլիներ այդ տեղեկությունը և իրենց ճշմարտությունը հայտներ ավելի վաղ՝ տեղիք չտալով այլ իրադարձությունների զարգացմանը։ Իսկ պարանոց չեն կտրել, ապա ինչու չեն հերքում և իրենց ճշմարտությունն ասում։ Իսկ հիմա ամենակարևորի մասին․ ինչ վիճակում են գտնվում Գավառի հիվանդանոցում վենդետայի զոհ դարձած, ոստիկանության տերմինով ասած կտրող-ծակող գործիքներով  վնասվածք ստացած անձինք։ Մենք փորձեցինք գնալ հետքերով, քանի որ տեղեկություն ունեինք, թե նրանք սպանվել են, սակայն բարեբախտաբար կարծես թե այդպես չէ։ Եվ փորձեցինք իմանալ՝ իրենք որտեղ են և ինչ վիճակում, սակայն պարզվեց՝ այդ ինֆորմացիայի վրա քրեական վարույթն իրականացնող մարմինն արգելանք է դրել։ Մեզ հրաժարվում են տեղեկություններ տրամադրել ինչպես բժշկական կենտրոններից, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Իսկ հիմա անդրադառնանք պաշտոնյաներին, որոնք հայտարարում են, թե 500-ից ավել անձ է ներխուժել հիվանդանոց, ջարդուփշուր արել այն։ Երեկ հայտնի էր, որ այդ դեպքից անմիջապես հետո ոստիկանական ամբողջ ներուժը կենտրոնացված է այնտեղ, հետևաբար, ինչով էին զբաղված ոստիկաններն ու ուժային մյուս կառույցների ներկայացուցիչները, որ նորատուսցիները կարողացան մի տեղ հավաքվել և ներխուժել հիվանդանոց։ Սա հարց  է, որը պետք է ունենա իր տրամաբանական պատասխանը։ Եվ ակնհայտ է, որ ներխուժողների թիվը 500 է ասվում, որպեսզի ոստիկանությունն իր անգործությունը քողարկի, որովհետև հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ ոստիկանությունը լինի մի վայրում, այնտեղ այլ մարդիկ գան, մարդու պարանոց կտրեն և թողնեն հեռանան։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությանն այնտեղ, ապա մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ նա  և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղել են հիվանդանոցում, ինչպես նաև նրանց հետ են այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քանի որ ոստիկանությունը հերքում է, փորենք ամեն դեպքում իրենց իրավիճակի մեջ մտնել, քանի որ նրանք հիմա զբաղված են իրենց համակարգի պատիվը փրկելով։ Եկեք մի պահ հավատանք, որ նա այնտեղ չի եղել, այլ եղել է համալսարանի մոտ, նկատենք, որ այնտեղից դեպի հիվանդանոց մի քանի հարյուր մետր է; Ոստիկանապետը լսելով այդ մասին, նա պետք է շտապեր հիվանդանոց, և այդ մարդիկ չպետք է կարողանային այդ հիվանդանոցից անարգել դուրս գային։ Սա նշանակում է՝ բոլոր դեպքերում ոստիկանապետի ներկայությունն իրավիճակի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, իսկ դա նշանակում է՝ Արման Սարգսյանն իր տեղում չէ և չի կարողանում քրեական իրավիճակը վերահսկել։ Բացի այդ, բոլոր ոստիկանները և մարզային կառույցների պատասխանատուները, պարտավոր էին կանխել և նախականխել կրակոցները, սակայն չեն արել և դա նշանակում է, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին և դրա մեղավորն ամենևին լրատվամիջոցները չեն, որոնք հրապարակում են մանրամասները։

Լավ կլինի Ձեր գործով զբաղվելու փոխարեն, լրատվամիջոցներին որակումներ մի տվեք։ Դուք Ձեր հաղորդագրություններով ուղղակիորեն հաստատել եք այն տեղեկությունները, որոնք երեկ հրապարակել է ArmLur.am լրատվականը և որը սկզբաղբյուր է դարձել  մյուս բոլոր լրատվական միջոցների համար։

Մանրամասները՝ տեսանյութում


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...