ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են զգուշացրել Վերնիսաժի կրակոցների գործով տուժող քրեական հեղինակությանը

5

armlur.am — «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետեւանքով տուժած քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հեռացել է Հայաստանից եւ նրա մտերիմներից շատերին անգամ չեն հայտնել, թե նա որ երկիր է գնացել:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ նրա սանիկը՝ Գագիկ Մոսինյանը, սպանվել էր: Դեպքից հետո հետախուզում էր հայտարարվել 3 անձի նկատմամբ՝ Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի եւ Ռաֆիկ Խաչատրյանի:

Ու մինչ Վրաստանի իրավապահները ՀՀ իրավապահների հետ համագործակցում են Բլբուլյանին եւ Կարադավիդովին Հայաստան տեղափոխելու գործընթացի հարցում, գործով տուժող Վահագն Աբգարյանի շուրջ այլ իրադարձություններ են ծավալվում:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հեռացել է Հայաստանից, եւ նրա մտերիմներից շատ քիչ մարդիկ գիտեն, թե նա որտեղ է գտնվում: Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ Աբգարյանի՝ Հայաստանից հեռանալը բավականին խորը արմատներ ունի, ասել է, թե Աբգարյանը «իջել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: Նրա մտերիմների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ Աբգարյանը Հայաստանում չէր կարող մնալ, քանի որ նրան վտանգ էր սպառնում: Ավելին՝ նրան անգամ խորհուրդ են տվել Ռուսաստանի Դաշնություն չգնալ, քանի որ այնտեղ բոլորի «ձեռքերը հասնում են»:
Այսպիսով՝ մահափորձի ենթարկված Աբգարյանը լքել է երկիրը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache