Լրահոս

Վ. Գասպարյանը ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բրյուսովի 2 ուսանողուհիների

 

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանւմ։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 59-ամյա Վ. Գասպարյանը Թումանյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց իր վարած Hyundai մակնիշի 009 KC 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Անահաիտ Կարապետյանին և Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ովքեր սովորում են Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 2-րդ կուրսում, բուժօգնության են դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի քննչական կոմիտեի հաշվեկշռում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing