Վաչագան Ղազարյանը վճարեց 1 մլրդ դրամ գրավը

75

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության խոսնակ Նոնա Նավիկյանն էլ «Ազատությանը» հայտնեց, որ Ղազարյանն արդեն ազատության մեջ է։

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache