Վաչագան Ղազարյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան

31

Ապօրինի հարստացման համար մեղադրվող  պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝  Վաչագան Ղազարյանի՝  հանցագործության սուբյեկտ հանդիսանալը վիճարկելու համար: Այս մասին նա հայտնել է Իրավաբան.net-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

27.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 28.06.2018թ.-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել էր:

Նախաքննությունը շարունակվում է:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache