LifeStyle Առողջություն

Վաղ ախտանշաններ, որոնք վկայում են, որ լյարդը լի է ճարպերով ու վնասակար տոքսիններով

 

bolnaya_pechen

med.tert.am — Լյարդը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որի հիմնական գործը օրգանիզմը տոքսիններից և նյութափոխանակության մնացորդներից մաքրելն է: Երբ լյարդը սկսում է վատ աշխատել, այն անմիջապես «տեղեկացնում» է մեզ այդ մասին, իսկ լյարդի առողջությունը պահպանելու և դրա աշխատանքը կարգավորելու համար պետք է ապահովել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով:

 

Ստորև ներկայացված են այն ախտանշանները, որոնք վկայում են, որ լյարդը գերլարված է:

 

·         Քրոնիկ հոգնածություն,

·         Բացասական զգացմունքներ,

·         Թուլություն ու «մշուշոտ» միտք,

·         Բութ գլխացավեր, որոնք մեղմանում են հանգստից հետո կամ միգրեն ու գլխացավեր աչքերի հատվածում,

·         Քրոնիկ հոդացավեր ու մկանային ցավեր,

·         Չափազանց առատ քրտնարտադրություն,

·         Խնդիրներ՝ կապված ճարպերի մարսման հետ,

·         Հեռացված լեղապարկ,

·         Ալերգիաներ,

·         Ակնե,

·         Փորափքանք, փորացավեր, փորկապություն, փորլությություն,

·         Հորմոնալ դիսբալանս,

·         Անհանգստություն ու դեպրեսիա,

·         Քիմիական նյութերի հանդեպ զգայունություն,

·         Բերանի խոռոչի մշտական տհաճ հոտ,

·         Քաշի անբացատրելի ավելացում:

 

Այս խնդրի դեմ կարելի է պայքարել ճիշտ սննդակարգի միջոցով:

 

1.      Առաջին հերթին հարկավոր է գնել միայն օրգանական սննդամթերք և խուսափել գենային մոդիֆիկացիայի ենթարկված մթերքից:

 

2.      Պետք է հետևել հավասարակշռված դիետայի և ուտել բարձրորակ կենդանական ու բուսական սպիտակուցներով հարուստ սնունդ, ծլած հացահատիկ, հում ընկուզեղեն ու սերմեր և այլն:

 

3.      Բացառել բորբոքումներ առաջացնող յուղերը (եգիպտացորեն, բակլազգիներ, բուսայուղեր և այլն):

 

4.      Հարկավոր է խմել բավարար քանակությամբ ջուր (ցանկալի է աղբյուրի կամ հանքայինացված ջուր):

 

5.      Ուտել ավելի շատ առողջ ու օգտակար ճարպեր (կոկոսյան ընկույզի յուղ, հալած կարագ, ավոկադո և այլն):

 

6.      Օգտագործել բավարար քանակությամբ սննդային մանրաթելեր: Օրվա նվազագույն չափաբաժինն է 35 գրամ, որը կարելի է ստանալ այնպիսի սննդամթերքից, ինչպիսիք են կտավատի ոսկեգույն սերմերը, արտիճուկը (артишок), բրյուսելյան կաղամբը, բրոկոլին և այլն:

 

7.      Հարկավոր է նաև բացառել զտված շաքարը:

 

8.      Անհրաժեշտ է սահմանափակել նաև ֆրուկտոզային օգտագործումը: Օրական թույլատրելի չափաբաժինն է 20-25 գրամ:

 

9.      Պետք է նաև օգտագործել շատ կանաչատերև բանջարեղեն, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու և մագնեզիում:

 

10.  Հարկավոր է սննդակարգը հարստացնելկենդանական ու բուսական ծագման ամինաթթուներով (ոսկորներից ստացված արգանակ, տնական հավի միս և հավկիթ, հում սպանախ, մաղադանոս, կաղամբ, ճակնդեղ):

 

11.  Անհրաժեշտ է օգտագործել նաև ծծումբով հարուստ մթերք (տնական հավկիթ, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, սոխ, սխտոր, կաղամբ, ծնեբեկ):

 

12.  Բացի այդ, անհրաժեշտ է նաև բացառել կամ գոնե սահմանափակել ալկոհոլի գործածությունը:

 

Այս պարզ խորհուրդները կօգնեն պահպանել լյարդի առողջությունն ու կարգավորել դրա աշխատանքը: Մարդը չի կարող ապրել առանց լյարդի, ուստի պարտավոր է հոգ տանել դրա մասին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...