Լրահոս

Վաղը երեկոյան ՀՀ կառավարությունը հրաժարական կտա. նոր վարչապետ և երեք նոր նախարարներ կունենանք

 

eb71abfb2e598ec731586aac107986c1

nyut.am – Վաղը երեկոյան ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստում կքննարկվի ՀՀ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ստեղծման հարցը: Մեր տվյալներով, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին արդեն «համոզել են» ստանձնել վարչապետի պաշտոնը:

Արտգործնախարար Նալբանդյանը կվերադառնա իր նախկին պաշտոնին` Ֆրանսիայում ՀՀ դեսպան: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի արտգործնախարարի պաշտոնում, նրա փոխարեն Արմեն Գևորգյանը դարձյալ կդառնա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

Հնարավոր է, որ Արմեն Աշոտյանը նշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Սպասվում է ևս երկու նախարարների փոփոխություն:

Չի բացառվում, որ փոխվի նաև ուժային կառույցներից մեկի ղեկավարը:

Իսկ մնացյալ փոփոխությունները կկատարվեն մինչև հոկտեմբերի 15-ը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing